Արցախի խաղաղ բնակավայրերը շարունակում են մնալ ադրբեջանական զինուժի թիրախում։
Արցախի Տեղեկատվական շտաբից հայտնում են, որ ադրբեջանական օդուժի եւ հրթիռահրետանային հարվածները Ստեփանակերտի եւ հանրապետության շրջանների ուղղությամբ չեն դադարում։
Սոցիալական կայքերի իր էջերով միջազգային հանրությանն է դիմել «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
«120 հազ. խաղաղ բնակիչներ՝ այդ թվում 30 հազ. երեխաներ, Արցախում ռազմական հարձակման են ենթարկվում:
Ադրբեջանը 9 ամսվա կանխամտածված շրջափակումից, սովի մատնելուց ու հումանիտար օգնության մերժումից հետո վերսկսել է պատերազմը Արցախի դեմ՝ գնդակոծելով խաղաղ բնակիչներին ու քաղաքացիական ենթակառուցվածքները:
Ինչպես մասնագետներն են նշում, սա Ցեղասպանություն է:
Կոչ եմ անում իմ երկրպագուներին, մարզաշխարհի ներկայացուցիչներին եւ ԶԼՄ-ի գործընկերներին արձագանքել եւ օգնել վերգտնել խաղաղության ձայնը:
Երեխաները թիրախում չեն, բայց երկուսն արդեն մահացել են, եւս 13-ն էլ վիրավոր են»,- գրել է Մխիթարյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: