Հոկտեմբեր 27, 2024
784 դիտում

Մարզիկների սննդի եւ գիշերակացի գումարն ավելացվել է


Լուսանկարը` Մեդիամաքս


Կառավարությունը որոշման համաձայն Հայաստանում անցկացվող ուսումնամարզական հավաքների ժամանակ հավաքականի անդամների համար նախատեսվող մեկ օրվա կեցության գումարն ավելացվելու է:

Այն 9800 դրամի փոխարեն կկազմի 16,300 դրամ: Ըստ որոշման հիմնավորման՝ օրապահիկի գումարը ներառում է սնունդ՝ համաձայն ֆեդերացիայի կողմից ներկայացված սննդակարգի եւ կալորիականության:

Ավելացվում է նաեւ հավաքական թիմի յուրաքանչյուր անդամի սննդի վճարի համար նախատեսված գումարը ճանապարհորդությունների ժամանակ, ինչպես Հայաստանի տարածքում, այնպես էլ դրանից դուրս։ Աճել է նաեւ Հայաստանի առաջնությունների մասնակիցների սննդի եւ գիշերավարձի վճարի չափը բոլոր տարիքային խմբերի համար։

Այս փոփոխությունները կիրառվելու են 2024 թվականի հունվարից, մարզական ֆեդերացիաների համար պետական բյուջեով ֆինանսավորումը նախատեսվում է ավելացնել շուրջ 387 մլն 265 հազար դրամով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին