Սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 9-ը Անտվերպենում կայանալիք մարմնամարզության Աշխարհի առջնությունում Հայաստանը 5 մասնակից է ունենալու։
ԱԱ-ում հանդես են գալու Արթուր Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը եւ Գագիկ Խաչիկյանը։ Մրցաշարում խաղարկվելու են Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրեր։
Հիմա Հայաստանի հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Թբիլիսիում, հայտնում են մարմնամարզության ֆեդերացիայից։




















