Նովակ Ջոկովիչը կարիերայում տիրացել է ռեկորդային՝ 24-րդ Մեծ Սաղավարտին:
Նա US Open-ի եզրափակչում 6:3, 7:6, 6:3 հաշվով առավելության է հասել ռուս Դանիիլ Մեդվեդեւի նկատմամբ:
Ջոկովիչն այս տարի Մեծ Սաղավարտի մրցումներում անցկացրել է 4-րդ եզրափակիչը՝ հաղթելով նրանցից երեքում՝ Ավստրալիայի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի բաց առաջնություններում: Միակ պարտությունն Ուիմբլդոնում կրել է Կառլոս Ալկարասից:

Լուսանկարը` US Open
36-ամյա Ջոկովիչն ԱՄՆ-ի բաց առաջնության ամենատարիքով հաղթողն է, նա գերազանցել է Քեն Ռոուզուոլլի 1970 թվականին սահմանած ռեկորդը:
Սերբ թենիսիստը նաեւ 30 տարեկանից հետո ռեկորդային 12-րդ Մեծ Սաղավարտին է տիրացել:

Լուսանկարը` US Open
«Իմ կարծիքով՝ մեր մարզաձեւում երկու բան կա, որ մեծագույն նվաճում են համարվում, ով ամենաշատ Մեծ Սաղավարտի կտիրանա ու ավելի երկար կմնա առաջին համար: Եթե ինձ որեւէ մեկն ասեր, որ 4 եզրափակչի կմասնակցեմ ու 3-ում կհաղթեմ, միանգամից կուզեի խաղալ: Հույս ունեմ, որ նույն կերպ էլ մյուս մրցաշրջանը կդասավորվի»,- ESPN-ին տված զրույցում ասել է Ջոկովիչը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: