Նովակ Ջոկովիչը 47-րդ անգամ դուրս է եկել Մեծ սաղավարտի կիսաեզրափակիչ։
Այս ցուցանիշով նա շրջանցել է Ռոժեր Ֆեդերերին ու դարձել ռեկորդակիր։
ԱՄՆ-ի բաց առաջնության քառորդ եզրափակչում սերբ թենիսիստը 6:1, 6:4, 6:4 հաշվով հաղթանակ է տարել ԱՄՆ-ի ներկայացուցիչ Թեյլոր Ֆրիցի նկատմամբ։ US Open-ի կիսաեզրափակչում նա հայտնվել է 13-րդ անգամ։
«Այս մարզաձեւն ինձ շատ բան է տվել։ Ես ծնվել եմ Սերբիայում, որտեղ պատերազմն ավերում էր ամեն ինչ, 1990-ականներին ընտանիքիս հետ շատ դժվարություններ եմ հաղթահարել։ Առանց այն մարդկանց, ովքեր հավատացել են ինձ, ես ոչնչի չէի հասնի։ Առանց ծնողներիս սիրո ու մեծ զրկանքների ես այստեղ կանգնած չէի լինի»,-հաղթանակից հետո ասել է 36-ամյա Ջոկովիչը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: