Կարեն Խաչանովն անդրադարձել է US Open-ում իր անհաջող ելույթին:
Նախորդ տարի նա հասել է մինչեւ կիսաեզրափակիչ, իսկ 2023-ին պարտություն է կրել հենց առաջին շրջանում: Խաչանովը 2:6, 4:6, 2:6 հաշվով զիջել է ամերիկացի Մայքլ Մմոյին ու լքել պայքարը:
«Շնորհակալ եմ US Open-ին ու երկրպագուներին, որ Մեծ Սաղավարտի այդ մրցաշարն իմ սիրելին են դարձնում: Այս տարի լրիվ այլ զգացողություններ ունեի: 3 ամսվա դադարից հետո հաճելի էր նորից վերադառնալ մեծ հարթակ ու զգալ մարդկանց էներգիան: Ժամանակի սղության պատճառով չհասցրի ավելի լավ պատրաստվել: Բայց այնքան էի ուզում խաղալ: Գիտակցում եմ, որ հիմա շատ հեռու եմ լավագույն մարզավիճակից: Դեռ պետք է բժիշկներիս հետ խորհրդակցեմ, որպեսզի համոզվեմ 100 տոկոսով առողջ եմ: Ապա կշարունակեմ պատրաստվել ասիական մրցաշարերին եւ համառորեն կաշխատեմ, որպեսզի վերադառնամ մարզավիճակիս: Հիմա առավել քան երբեւէ, ինձ պետք է բոլորիդ աջակցությունը: Մինչ նոր հանդիպում Նյու Յորքում»,- Ինստագրամում գրել է թենիսիստը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: