Վարշավայում տեղի ունեցած գրեփլինգի Աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը տարբեր տարիքայինների պայքարում ներկայացված է եղել 12 մարզիկով, որոնցից 7-ը դարձել է մեդալակիր:
Մեծահասակների պայքարում բրոնզե մեդալներ են նվաճել Մայիս Ներսեսյանը եւ Ռազմիկ Միսակյանը, երկուսն էլ հանդես են գալիս մինչեւ 62 կգ քաշային կարգում:
Հայաստանի համար առաջին անգամ այս մարզաձեւի ԱԱ-ում ոսկե մեդալ է ապահովել Սպարտակ Միքայելյանը (77 կգ), որը հանդես է եկել Մ-20 տարեկանների պայքարում:
Նույն տարիքային խմբում արծաթե ու բրոնզե մեդալակիր է դարձել Հովհաննես Հովհաննիսյանը (58 կգ), Տիգրան Ղազախյանն (66 կգ) ու Սարգիս Վիրաբյանը (58 կգ, Մ-17 տ.) կանգնել են պատվոհարթակի 3-րդ աստիճանին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: