Բասկետբոլի Ա-լիգայի եզրափակչում հանդիպելու են «Արթիկ»-ն ու «Ուրարտուն», որոնք երեկոյան հաղթանակներ են տարել։
Կիսաեզրափակչի հանդիպումները կայացել են Օլիմպավանում։ «Արթիկ»-ը 107:91 հաշվով ուժեղ է եղել «Դվին»-ից։ Խաղի արդյունավետ բասկետբոլիստը հաղթող թիմից Դավիթ Խաչատրյանն է, նրան հաջողվել է 28 միավոր վաստակել։
«Ուրարտու»-ԲԿՄԱ դիմակայությունն ավարտվել է 113:75 հաշվով։ Ամենաշատ միավորները «Ուրարտու»-ից Դանիիլ Գեւորգյանի (37) հաշվին են։
Երեկոյան Օլիմպավանում ժամը 17:30-ին 3-րդ տեղի համար կխաղան «Դվին»-ն ու ԲԿՄԱ-ն, իսկ եզրափակիչը կմեկնարկի ժամը 21:00-ին։




















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: