Հոկտեմբեր 13, 2024
545 դիտում

Հայ ձյուդոյիստները Թբիլիսիում եւ Անթալիայում կմասնակցեն Մեծ Սաղավարտին


Լուսանկարը` Մեդիամաքս


Մարտի 24-26-ը Թբիլիսիում կայանալու է ձյուդոյի մեծ Սաղավարտի շարքի հերթական մրցաշարը, որտեղ շարունակվելու է Օլիմպիական միավորների համար պայքարը:

Հայաստանը ներկայացնելու են Արտյոմ Ղալաչյանը (66 կգ) եւ Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ), հայտնում է ՀԱՕԿ-ը: Թբիլիսիում պայքարի մեջ է լինելու 62 երկրի 424 ձյուդոյիստ:

Հայաստանի ներկայացուցիչները ելույթ կունենան նաեւ մարտի 31-ից ապրիլի 2-ն Անթալիայում կայանալիք Մեծ Սաղավարտին: Այնտեղ մասնակիցների թիվն ավելանալու է՝ 83 երկրի 593 մարզիկ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին