Նոյեմբեր 22, 2024
1095 դիտում

Հայտնի է, թե ում դեմ է մենամարտելու Արման Ծառուկյանը դեկտեմբերի 17-ին


Լուսանկարը` Matt Erickson


UFC-ն հայտարարել է դեկտեմբերի 17-ին Լաս Վեգասում կայանալիք մենամարտերի մասին:

Մեկ երեկոյի ընթացքում տարբեր քաշային կարգերում մարզիկները պայքարելու են լավագույնին որոշելու համար: Մենամարտերից մեկն էլ անցկացնելու է Արման Ծառուկյանը:

UFC Vegas 66-ի թեթեւագույն քաշային կարգում 26-ամյա Ծառուկյանը մրցելու է 31-ամյա Դամիր Իսմագուլովի դեմ: Հայազգի մարզիկը վարկանշային աղյուսակում 9-րդն է, իսկ նրա մրցակիցը՝ 12-րդը:

Վերջին մենամարտում Ծառուկյանը պարտություն է կրել, իսկ Իսմագուլովը հաղթանակ է տարել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին