1836 դիտում

Արման Ծառուկյան. Մրցակիցս իմ մակարդակի չէ, ես այլ հարթության վրա եմ


Լուսանկարը` mma.uno


Հունիսի 26-ին Լաս Վեգասում Արման Ծառուկյանը UFC Fight Night 208-ի շրջանակում մենամարտ է անցկացնելու լեհ Մատեուշ Գամրոտի հետ:

Հայազգի մարզիկը վստահեցրել է, որ հանդիպումն ավարտելու է ժամանակից շուտ:

«Նա լավ ու ամուր մարզիկ է, բայց ընդհանրապես իմ մակարդակի մրցակից չէ: Ես այլ հարթության վրա եմ գտնվում, ինչը եւ ցույց կտամ առաջիկա դիմակայությունում: Մատեուշը շատ հարմար տարբերակ է ինձ համար, 10-րդ համարն է, նրա անունը բոլորին է հայտնի: Գամրոտի նկատմամբ հաղթանակն ինձ ավելի կբարձրացնի»,-խոստովանել է Ծառուկյանը:

Նա նշել է, որ լավ հարվածի է տիրապետում, ըմբշամարտի հետ էլ խնդիրներ չունի եւ պարտերի վրա լավ կգործի. «Մենամարտի լավ պլան ունեմ, որին էլ հետեւելու եմ ու կհաղթեմ: Ժամանակից շուտ եմ ավարտելու հանդիպումը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին