Մայիս 10, 2024
509 դիտում

Մարմնամարզության ֆեդերացիան 23 տարի անց նոր նախագահ ունի


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` ՀՄՖ


Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան նոր նախագահ ունի: Ֆեդերացիայի արտահերթ համագումարում նախագահ է ընտրվել Գագիկ Վանոյանը:

Նա փոխարինել է Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանին, որը ֆեդերացիան ղեկավարում էր 1998 թվականից: Ալբերտ Ազարյանն ընտրվել է ֆեդերացիայի պատվավոր նախագահ:

Ֆեդերացիայի քարտուղարի պարտականությունները կկատարի Սահակ Անտոնյանը, փոխնախագահի պաշտոնը կզբաղեցնի Շուշանիկ Հարութունյանը:

Գագիկ Վանոյանը ծնվել է 1985 թվականի մայիսի 21-ին Երեւանում:

2002-2006 թթ. սովորել է Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի հայկական պետական ինստիտուտում: 2011-2015թթ սովորել է Գավառի պետական համալսարանում:

5 տարեկանից զբաղվել է սպորտային մարմնամարզությամբ:

2000-2008 թվականներին եղել է սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ: Հայաստանի չեմպիոն է, միջազգային մրցաշարերի մրցանակակիր, սպորտի վարպետ:

2010 թվականից աշխատում է ՀՀ պետական պահպանության ծառայությունում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին