Մայիս 20, 2024
752 դիտում

«Նոա»-ն ու «Փյունիկ»-ը կրկին հաղթանակներ են տոնել


Լուսանկարը` FC Pyunik


Հայաստանի ֆուտբոլի առաջնության 33-րդ տուրում երեկ տեղի է ունեցել երկու դիմակայություն։

Մրցաշարային աղյուսակի առաջին տեղում ընթացող «Նոա»-ն մրցել է «Արարատ»-ի դեմ եւ Արթուր Միրանյանի միակ գոլի շնորհիվ առավելության հասել։

Հաղթանակ է տարել նաեւ «Նոա»-ին ընդամենը մեկ միավոր զիջող «Փյունիկ»-ը՝ 3 գնդակ խփելով «Վան»-ի դարպասն ու սեփականն ընդունելով 1-ը։ Գոլերի հեղինակները Վագներ Գոնսալվեսը, Եվգենի Կոչուկն ու Յուսուֆ Օտուբանջոն են, իսկ «Վան»-ից աչիք է ընկել Սանի Բուհարին։

Այս պահին «Նոա»-ն ունի 74, իսկ «Փյունիկ»-ը 73 միավոր։ Այսօր կկայանա «Ալաշկերտ»-«Շիրակ» հանդիպումը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին