Մայիս 21, 2024
923 դիտում

Եվրոպայի Լիգայի եզրափակչում հանդիպելու են «Բայեր»-ն ու «Ատալանտա»-ն


Լուսանկարը` Bayer 04 Leverkusen

Լուսանկարը` Atalanta B.C.


Խավի Ալոնսոյի «Բայեր»-ը ժամանակից շուտ Գերմանիայի չեմպիոն հռչակվելուց հետո կարողացել է նաեւ դուրս գալ Եվրոպայի Լիգայի եզրափակիչ:

Կիսաեզրափակչում թիմը հանդիպել է «Ռոմա»-ի հետ ու ոչ-ոքի կորզել իր կամային որակների եւ չհանձնվելու շնորհիվ: Իտալական ակումբը հաշվի մեջ առաջ է անցել Լեանդրո Պարեդեսի երկու 11-մետրանոցների շնորհիվ: 82-ին Ջանլուկա Մանչինին ինքնագոլի հեղինակ է դարձել, իսկ «Բայեր»-ի կազմում հաշիվը հանդիպման ավելացված ժամանակում հավասարեցրել է Յոսիպ Ստանիշիչը:

Գերմանական ակումբը 2 հանդիպման արդյունքում հաղթել է 4:2 հաշվով: «Բայեր»-ը նոր ռեկորդ է սահմանել եւ 49 հանդիպում անպարտելի եղել: Նախորդ ցուցանիշը պատկանել է «Բենֆիկա»-ին (48 խաղ), ռեկորդը պահպանվել է 59 տարի:

Մայիսի 23-ին Դուբլինի «Ավիվա» ստադիոնում մրցելու է «Ատալանտա»-ի հետ, որը ընդհանուր 4:1 հաշվով ուժեղ է եղել «Մարսել»-ից: Իտալական ակումբն առաջին անգամ է Եվրոպայի Լիգայի եզրափակչում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին