Դեկտեմբեր 30, 2024
1251 դիտում

Նաիր Տիկնիզյանն ու Յանա Ռոմաշկինան որդի են ունեցել


Լուսանկարը` sports.ru


Ընդամենը 2 օր առաջ հայտնի դարձավ, որ «Լոկոմոտիվ»-ի եւ Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանն ու նրա կինը՝ Յանա Ռոմաշկինան փոքրիկի են սպասում:

Եվ ահա երեկ 29-ամյա հաղորդավարը հայտնել է, որ որդի են ունեցել:

«Իսկապես մայրիկ եմ դարձել, որդի ենք ունեցել, որի անունը դեռ չենք ցանկանում հայտնել»,-matchtv.ru-ին ասել է Ռոմաշկինան:

Տիկնիզյանն ու Ռոմաշկինան ամուսնացել են նախորդ տարվա հոկտեմբերին: 2021 թվականին Տիկնիզյանը, որն այն ժամանակ դեռ հանդես էր գալիս ԲԿՄԱ-ում, ընկերուհուց՝ Դիանայից որդի էր ունեցել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին