Տոկիոյի Օլիմպիական խաղերում երկրպագուների մասնակցության մասին որոշում կկայացվի մարտից ոչ ուշ:
Թեեւ կորոնավիրուսի տարածման տեմպերն ամբողջ աշխարհում աճել են, սակայն Ճապոնիան շարունակում է պատրաստվել խաղերին:
Շատ երկրպագուներ, որոնք խաղերի տոմսեր էին գնել, վերադարձնում են դրանք:
«Մենք պետք է երկրպագուների հետ կապված որոշում կայացնենք փետրվարին կամ էլ մարտին»,- ասել է Տոկիո-2020-ի կազմկոմիտեի ղեկավար Յոսիրո Մորին:
Նա նաեւ ավելացրել է, որ եւս մեկ անգամ խաղերը հետաձգել չեն կարող, քանի որ ֆինանսապես դժվար կացության մեջ կհայտնվեն:
Նախնական Օլիմպիական խաղերը պլանավորված է անցկացնել հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: