Դեկտեմբեր 22, 2024
exclusive
11291 դիտում

Բիչախչյանը հերքել է ադրբեջանական ԶԼՄ-ին. Զինվորներին աջակցելու համար իրեն չեն տուգանել


Լուսանկարը` FC Zilina


Ադրբեջանական ԶԼՄ-ն այսօր հերթական ապատեղեկատվությունն են տարածել, թե իբր «Ժիլինայի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը Սլովակիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից տուգանքի է ենթարկվել:

Նա «Դունայսկի Ստրեդայի» հետ խաղում գոլի հեղինակ էր դարձել ու ցուցադրել շապիկի վրայի գրությունը. «Հատուկ գոլ իմ հայրենիքի համար։ Հպարտ եմ, որ հայ եմ: Ես միշտ քեզ հետ եմ Հայաստան աշխարհ»:



Այդ գրության պատճառով Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիան նամակ է ուղարկել Սլովակիայի ֆուտբոլային միությանն ու իր դժգոհությունը հայտնել:

Mediamax Sport-ին Բիչախչյանն ասել է, որ որեւէ տուգանքի ինքը կամ էլ ակումբը չեն ենթարկվել:

«Տեղական թերթերն էլ էին գրել պատժի մասին, սակայն ես պաշտոնապես հերքում եմ այդ տեղեկատվությունը»,- նշել է կիսապաշտպանը:

Նա նաեւ պատմել է, որ «Դունայսկի Ստրեդայի» հետ խաղից առաջ է որոշել, որ գոլ խփելու դեպքում այդպիսի աջակցություն է ցույց տալու հայ զինվորներին:

«Ամեն ինչ շատ արագ ստացվեց, ուզում էի գոնե ամենափոքր ձեւով աջակցել մեր տղաներին: Հիմա բոլորիս աղոթքներն իրենց մասին են: Մեզ համար նրանք անհնարինն են անում ու նրանց մեր կյանքով ենք պարտական»,- ավելացրել է ֆուտբոլիստը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին