Փետրվար 14, 2026
5463 դիտում

Ferrari-ի նոր մեքենան կներկայացվի այն քաղաքում, որտեղ ծնվել է Իտալիայի դրոշը


Լուսանկարը` Scuderia Ferrari


Ferrari-ի թիմը պատմել է նոր բոլիդի ներկայացման մանրամասները, միջոցառումը կայանալու է փետրվարի 11-ին Ռեջո նել Էմիլիա քաղաքում:

Շնորհանդեսի համար այդ անսովոր տեղը պատահական չէ ընտրված, 223 տարի առաջ այդ քաղաքում առաջին անգամ կախվել է դրոշ, որը հետագայում դարձել է Իտալիայի պետական դրոշը:

Ռոմոլո Վալլի թատրոնում էլ ներկայացվելու է նոր մեքենան, վարագույրները բացվելու են ու ցուցադրելու այն:

Սպասվում է, որ Ferrari-ն մեքենայի վրա կօգտագործի դրոշի գույները: «Մեքենայի շնորհանդեսը կկայանա այնտեղ, որտեղ ծնվել է եռագույնը»,- ավելի վաղ հայտարարել էր ընկերությունը:

Մեր ընտրանին