Բազմահազար երկրպագուներ ու մասնակիցներ Ստեփանակերտում մասնակցեցին ու վայելեցին Համահայկական 7-րդ խաղերի բացման արարողությունը: Աշխարհի 161 քաղաքի ավելի քան 5000 մարզիկ մինչեւ օգոստոսի 17-ը կպայքարի լավագույնի կոչման համար:
Իսկ մինչ այդ, նրանք ականատես եղան ավելի քան երեք ժամ տեւած բացմանը, որը բաժանված էր մի քանի մասի: Նախ ներկայացվեց նախաքրիստոնեական շրջանը, ապա քրիստոնեության ընդունում, գրերի գյուտ, Ավարայր, Սարդարաբատ ու Արցախի հերոսամարտ:
Շքերթը բացեցին Արցախի քաղաքները, իսկ վերջում դաշտ մտան Երեւանի մարզիկները: Նշենք, որ առաջին անգամ խաղերին մասնակցում են Դուբայի ու Բաղդադի թիմերը: Ամենաշատ մարզիկներ ներկայացնում են Երեւանը:
Խաղերի դրոշը դաշտ բերեցին հայտնի մարզիկներ, Օլիմպիական ու Աշխարհի չեմպիոններ՝ Իսրայել Միլիտոսյանը, Նազիկ Ավդալյանը, Արեւիկ Կարապետյանը, Տիգրան Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը, Արամ Մարգարյանն ու Մավրիկ Նասիբյանը:
Ջահը վառելու պատիվը վստահվել էր Օլիմպիական չեմպիոն Հրաչյա Պետիկյանին, Համահայկական խաղերի կազմկոմիտեի անդամ Ալբերտ Բոյաջյանին եւ Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ սրբազանին:
Բացման ժամանակ ելույթով հանդես եկան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը եւ Համահայկական խաղեր կազմկոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը: Նրանք մասնակիցներին շնորհավորեցին նման միջոցառման մասը դառնալու համար եւ նշեցին, որ սա լավագույն միջոցն է միասնական լինելու համար:
Համահայկական խաղերի գլխավոր հովանավորը «Տաշիր Գրուպ»-ն է:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: