Մայիս 19, 2024
exclusive
2280 դիտում

Սեւանում 1-ին անգամ կայացել է բիաթլ/տրիաթլ մարզաձեւի առաջնություն


Լուսանկարը` Արտակ Նիկողոսյանի

Լուսանկարը` Արտակ Նիկողոսյանի

Լուսանկարը` Արտակ Նիկողոսյանի

Լուսանկարը` Արտակ Նիկողոսյանի

Լուսանկարը` Արտակ Նիկողոսյանի

Լուսանկարը` Արտակ Նիկողոսյանի

Լուսանկարը` Արտակ Նիկողոսյանի

Լուսանկարը` Արտակ Նիկողոսյանի

Լուսանկարը` Արտակ Նիկողոսյանի

Լուսանկարը` Արտակ Նիկողոսյանի

Լուսանկարը` Արտակ Նիկողոսյանի

Լուսանկարը` Արտակ Նիկողոսյանի

Լուսանկարը` Արտակ Նիկողոսյանի

Լուսանկարը` Արտակ Նիկողոսյանի

Լուսանկարը` Արտակ Նիկողոսյանի

Լուսանկարը` Արտակ Նիկողոսյանի

Լուսանկարը` Արտակ Նիկողոսյանի

Լուսանկարը` Արտակ Նիկողոսյանի

Լուսանկարը` Արտակ Նիկողոսյանի


Սեւանա լճում կայացել է ժամանակակից հնգամարտի բիաթլ/տրիաթլ մարզաձեւի Հայաստանի պատանիների առաջնությունը:

Mediamax Sport-ին հնգամարտի ֆեդերացիայի նախագահ Արտակ Նիկողոսյանն ասել է, որ ելույթ են ունեցել մոտ 100 մարզիկներ Երեւանից, Գյումրիից ու Վանաձորից:

«Բոլոր մասնակիցները եղել են լողորդներ: Մենք հայտեր ուղարկել էինք այս քաղաքների բոլոր լողավազաններ, եւ 11-15 տարեկան լողորդները շատ լավ պայքար ծավալեցին վազք, հրաձգություն եւ լող մարզաձեւերում: Շնորհակալ ենք Առողջապահության եւ Արտակարգ իրավիճակների նախարարություններին, որոնց աշխատակիցները մինչեւ վերջ մեզ հետ էին: Հայաստանում առաջին անգամն էինք նման միջոցառում կազմակերպում, ուրախալի է, որ բոլոր մասնակիցներն ու նրանց մարզիչները շատ ոգեւորված էին»,-ասել է Նիկողոսյանը:

Նա նշել է, որ շատ են կարեւորում մարզերի ներգրավվածությունն ու ապագայում ձգտելու են էլ ավելի ակտիվ համագործակցել բոլոր մարզադպրոցների հետ:

Հնգամարտի ֆեդերացիայի հաջորդ մրցաշարը լինելու է սեպտեմբերին, երբ հայ մարզիկներն առաջին անգամ հանդես են գալու լազեր-ռան ձեւի Աշխարհի առաջնությունում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին