Մայիս 07, 2024
3727 դիտում

Ստեփանյանը պատանիների ձյուդոյի Եվրոպայի Գավաթի հաղթողն է


Լուսանկարը` eju.net


Տուլա քաղաքում անցկացվել է պատանիների ձյուդոյի Եվրոպայի գավաթի խաղարկությունը: Մրցաշարին մասնակցել են 20 երկրների 325 մարզիկներր:

Հայաստանի պատանեկան հավաքականի կազմում լավագույն արդյունքը մինչեւ 40 կգ քաշային կարգում գրանցել է Սուսաննա Ստեփանյանը:

Մարզուհին գերազանցել է բոլոր մրցակիցներին ու կանգնել պատվոհարթակի 1-ին աստիճանին:

Գավաթում ուժերն են փորձել նաեւ տղաները՝ Վահե Աղանյանը (66 կգ) եւ Գեւորգ Մանուկյանը (60կգ), որոնք գրավել են 5-րդ ու 7-րդ տեղերը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին