37-ամյա Ռոժեր Ֆեդերերը դարձել է Մայամիի բաց մրցաշարի հաղթող՝ եզրափակչում 6:1, 6:4 հաշվով առավելության հասնելով Ջոն Իսների նկատմամբ:
Ֆեդերերը նվաճել է կարիերայի 101-րդ տիտղոսը, իսկ Մասթերս մրցաշարերում՝ 28-րդ:
«Հիանալի շաբաթ էր ինձ համար: Աննկարագրելի երջանիկ եմ, սա պարզապես անհավանական է: Մայամիի մրցաշարում առաջին անգամ ելույթ եմ ունեցել 1999-ին, իսկ հիմա 2019-ինն է: Սա ինձ համար շատ մեծ բան է նշանակում»,-խոստովանել է շվեյցարացի թենիսիստը:
Այս քսան տարվա ընթացքում Ֆեդերերը Մայամիի մրցաշարում հաղթել է չորս անգամ:




















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: