Հայ ջրացատկորդները 2019 թվականին ունենալու են հագեցած տարի:
Ինչպես նշել է հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանը, մարզիկները նախ ելույթ են ունենալու Ուսանողական խաղերում, ապա Աշխարհի առաջնությունում, որից մոտ 10 օր անց մեկնարկելու են Եվրոպայի առաջնությունում:
«ԱԱ-ն լինելու է վարկանշային: Սինքրոն ցատկերում Օլիմպիական խաղերի ուղեգիր ձեռք կբերեն 1-3-րդ տեղերը զբաղեցրած ջրացատկորդները, իսկ անհատականում՝ եզրափակիչ փուլ դուրս եկածները՝ 12 հոգի: Սինքրոնում չափազանց բարդ է լինելու մեզ համար, բայց սա չի նշանակում, որ ձեռքներս ծալած նստելու ենք: Ընդհակառակը, պետք է այնքան աշխատենք, որ կարողանանք անմասն չմնալ ուղեգրից»,-նշել է Չանդիրյանը:
Ջրացատկորդները Տոկիո-2020-ի ուղեգիր կարող են նվաճել նաեւ Աշխարհի գավաթի ժամանակ, որը կկայանա 2020-ի սկզբին: Այստեղ վարկանշային են 1-4-րդ տեղերը (սինքրոն ցատկ) եւ 1/8 եզրափակիչ անցածները (անհատական):
«Որպես մարզիչ կարող եմ ասել, որ իմ սաներն ունակ են նվաճել երեք ուղեգիր: Պետք է անենք այնպես, որ կարողանանք հասնել մեր մեծագույն նպատակին»,-եզրափակել է նա:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: