Մայիս 03, 2025
exclusive
5023 դիտում

Յուրի Վարդանյանը կհուղարկավորվի Կոմիտասի անվան պանթեոնում


Լուսանկարը` Photolure


Օլիմպիական խաղերի, Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի որոշմամբ ստեղծվել է հանձնաժողով:

Mediamax Sport-ի ունեցած հավաստի տեղեկություններով, Վարդանյանի աճյունն ԱՄՆ-ից  տեղափոխվելու է Հայաստան ու հուղարկավորվելու Կոմիտասի անվան պանթեոնում:

Յուրի Վարդանյանը վախճանվել էր 62 տարեկանում երկարատեւ հիվանդությունից հետո:

Հանձնաժողովի նախագահը առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն է, հանձնաժողովի կազմում են՝ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը, մի շարք այլ պաշտոնատար անձինք եւ Վարդանյանի բարեկամը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին