Դեկտեմբեր 30, 2024
30108 դիտում

ԱՄՆ-ում մահացել է լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանը


Լուսանկարը` Photolure


ԱՄՆ-ում 62 տարեկան հասակում մահացել է Օլիմպիական խաղերի, Աշխարհի 7-ակի ու Եվրոպայի 5-ակի չեմպիոն, ծանրորդ Յուրի Վարդանյանը:

Այս մասին Mediamax Sport-ին հայտնի է դարձել Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում մեր աղբյուրից: Այժմ քննարկվում է նրա մարմինը Հայաստան տեղափոխելու հարցը:

Իր կարիերայում Վարդանյանը 3 անգամ մեկ երեկոյի ընթացքում 5 ռեկորդ է սահմանել, այդ թվում եւ Օլիմպիական խաղերում՝ երկամարտի ցուցանիշը հասցնելով ռեկորդային 405 կգ-ի:

2013-2014 թվականներին եղել է սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, ապա Վրաստանում Հայաստանի դեսպան: Պարգեւատրվել է մի շարք մեդալներով, այդ թվում Աշխատանքային կարմիր աստղ, Սուրբ Մեսրոպ Մաշտոց եւ այլն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին