Մայիս 15, 2025
4842 դիտում

Շառլ Ազնավուր. Միշտ ուրախանում եմ, երբ հայերը հաղթում են


Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` Twitter


2014 թվականին 89 տարեկանում Շառլ Ազնավուրը ներկա է եղել Ցյուրիխի շախմատային գերմրցաշարին ու Լեւոն Արոնյան-Հիկարու Նակամուրայի պարտիայի 1-ին քայլը կատարել:

Արոնյանն այդ դիմակայությունում հաղթել է ու այսպիսի գրառում կատարել Twitter-ում. «Այսօրվա պարտիան նվիրում եմ լեգենդար Շառլ Ազնավուրին, ով այցելեց ինձ Ցյուրիխում»:

Իսկ շախմատային հայտնի մեկնաբան Գագիկ Հովհաննիսյանն Ազնավուրի հետ հարցազրույց էր ունեցել, որի առավել ուշագրավ մտքերը ներկայացնում ենք ձեզ:

30-35 տարի առաջ էր, որ շախմատ էի խաղում, այն էլ խենթի պես:

Միսակ Մանուշյանն է ինձ սովորեցրել, երբ մեր տանն էր ապրում: Ամբողջ օրը բան չկար անելու, պետք էր մի քիչ ակտիվ լիներ: Երբ խաղում էինք, հիմնականում ինքն էր հաղթում, դրանք Փարիզի շրջափակման տարիներն էին:

Հետո դաշնակահարիս հետ եմ խաղացել, ապա՝ Ռաբաթ խմբի տղաների, նրանք լիբանանցի էին, բայց մայրը հայ էր:

Հիվանդի պես սիրում էի շախմատը, որովհետեւ մտիքս մեջ ուրիշ բան չկար: Վերջերս կրկին սկսեցի շախմատին հետեւել, որովհետեւ հայ կա (Արոնյանին ի նկատի ունի):

Լուսանկարը` Twitter


Շախմատիստ Տախտակովերի գիրքն էի կարդում, ամեն անգամ մինչեւ նոր բան եմ սովորում, ուզում եմ իմանալ, ով է, ինչ է, խորանում եմ դրա մեջ:

Երբ հայերը հաղթում են, ես ուրախանում եմ, կշարունակեմ հետաքրքրվել: Պետք է, որ հայերը միշտ հաղթեն, ամեն անգամ, երբ համերգի ժամանակ հայ է լինում, մտերմանում եմ նրա հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին