Արթուր Սերոբյանը Տիրասպոլի «Շերիֆ»-ի հետ դուրս է եկել Մոլդովայի գավաթի եզրափակիչ:
Գավաթի կիսաեզրափակչի պատասխան խաղում «Շերիֆ»-ը նվազագույն հաշվով ուժեղ է եղել «Զիմբրա»-ից: Սերոբյանը խաղադաշտում 90 րոպե է անցկացրել եւ փոխարինվել ավելացված ժամանակում:
Գավաթի եզրափակիչը կայանալու է մայիսի 24-ին, իսկ «Շերիֆ»-ի մրցակիցն է լինելու «Միլսամի»-ն: Սակայն մինչ այդ մայիսի 18-ին թիմերը հանդիպելու են Մոլդովայի առաջնության որոշիչ խաղում: Այս պահին «Միլսամի»-ն 1 միավորով առաջ է «Շերիֆ»-ից, եւ հաղթողն էլ չեմպիոն կհռչակվի:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: