«Վեստ Արմենիա»-ն հեռացվել է Հայաստանի ֆուտբոլի առաջնության 2024-25 մրցաշրջանից, հայտնում է ՀՖՖ-ն:
ՀՖՖ-ի Կարգապահական եւ էթիկայի կոմիտեն թիմին 0:3 հաշվով պարտություն է գրանցել առաջնության 30-րդ տուրում «Արարատ-Արմենիա»-ի հետ խաղին չներկայանալու համար:
«2024-25 մրցաշրջանում «Վեստ Արմենիա»-ին զրկել ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերին մասնակցելու իրավունքից։ Հաջորդ մրցաշրջանում տալ միայն Առաջին խմբի առաջնությանը մասնակցելու իրավունք։ Հիմք ընդունելով ՀՖՖ Կարգապահական եւ էթիկայի կանոնակարգի (2024թ․ խմբագրություն) 21-րդ հոդվածի 4-րդ կետը՝ «Վեստ Արմենիա ՖԱ» ՀԿ-ին տուգանել 2 մլն դրամի չափով»,- հայտնում է ՀՖՖ-ն:
Այս պահին «Վեստ Արմենիա»-ն առաջնության մրցաշարային աղյուսակում 23 միավորով 9-րդ տեղում է:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: