Ապրիլ 20, 2024
5390 դիտում

Երեւան-2800 մրցաշարի հաղթող է դարձել Մոսկվայի «Գազպրոմը»


Լուսանկարը` Մեդիամաքս


Ավարտվել է Երեւանի 2800-ամյակին նվիրված բասկետբոլի միջազգային մրցաշարը:

Հայաստանում առաջին անգամ կայացած այս մրցաշարի հաղթող է դարձել Մոսկվայի «Գազպրոմը», որը վերջին խաղում 91:65 հաշվով ուժեղ է եղել Թեհրանի «Արարատից»:

Երեւանի «Ուրարտուն» երկրորդ տեղի համար պայքարում 63:100 հաշվով պարտվել է Թբիլիսիի «Հունդայի» ակումբից: Վրացական թիմը զբաղեցրել է 2-րդ տեղը, իսկ «Ուրարտուն»՝ 3-րդ:

Ինչպես հայտնում է բասկետբոլի ֆեդերացիան, մրցաշարի լավագույն խաղացողներ են ճանաչվել. պաշտպան՝ Դրո Տեր-Ղուկասյան («Արարատ»), խաղարկող եւ MVP՝ Սերգեյ Բիկով («Գազպրոմ»), կենտրոնական՝ Արտյոմ Ալտունին («Ուրարտու»), թեթեւ հարձակվող՝ Դանիել Ուիլյամս («Հունդայի») եւ ծանր հարձակվող՝ Յուրի Վասիլեւ («Գազպրոմ»):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին