Ապրիլ 23, 2024
4569 դիտում

Միջազգային մրցաշարում «Ուրարտուն» տոնել է առաջին հաղթանակը


Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւանում շարունակվում է բասկետբոլի միջազգային մրցաշարը, երեկ կայացել են թիմերի երկրորդ հանդիպումները:

Երեւանի «Ուրարտուն» տոնել է առաջին հաղթանակը: Թիմը 79:67 հաշվով առավելության է հասել Թեհրանի «Արարատի» նկատմամբ:

 

Մյուս դիմակայությունում հանդիպել են Մոսկվայի «Գազպրոմն» ու Թբիլիսիի «Հունդային»: Այստեղ էլ ուժեղ են եղել մոսկովյան ակումբի բասկետբոլիստները, ովքեր հաղթանակ են տոնել 79:71 հաշվով:

Այսօր ժամը 17:00-ին կկայանան «Գազպրոմ»-«Արարատ», իսկ 19:00-ին՝ «Ուրարտու»-«Հունդայի» հանդիպումները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին