9449 դիտում

ՄաքԳրեգորն ամենահարուստ մարզիկների ցանկում շրջանցել է Ռոնալդուին


Լուսանկարը` en.as.com


Քոնոր ՄաքԳրեգորը Forbes-ի ամենահարուստ մարզիկների ցանկում շրջանցել է Քրիշտիանու Ռոնալդուին: Մադրիդի «Ռեալի» ու Պորտուգալիայի հավաքականի հարձակվողը 2 տարի գլխավորում էր այդ ցուցակը:

Ռոնալդուն տարեկան վաստակում է 67 մլն եվրո, սակայն 2017-ի ամռանը Ֆլոյդ Մեյվեզերի հետ մենամարտի համար ՄաքԳրեգորը 77 մլն է ստացել:

2016-2017 թթ. նա ընդամենը 24-րդն էր Forbes-ի ցանկում: Burger King-ի ու Beats by Dre-ի հետ կնքած պայմանագրերի շնորհիվ իռլանդացին հսկայական գումարներ է աշխատել.

«Արքաները ճանաչում են արքաներին: Իսկապես ուզում եմ տեսնել այս տարվա Forbes-ի ամենահարուստների ցանկը, ես հիմա շրջանցել եմ Ռոնալդուին»,- պայմանագիրը ստորագրելուց հետո ասել էր MMA-ի մարզիկը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին