Հայաստանի բասկետբոլի հավաքականն Ալբանիային հաղթելուց հետո Եվրոպայի նախընտրական փուլի B ենթախմբում 5 միավորով դարձել է առաջատար:
Հանդիպումից հետո Հայաստանի ընտրանու բասկետբոլիստները կիսվել են տպավորություններով:
Ալան Հեսս
Թիմային լավ ջանքեր գործադրեցինք, իսկապես, բարդ հանդիպում ստացվեց, մրցակիցը մեծ ճնշում էր գործադրում: Շատ ջանքեր ներդրեցինք հաղթանակի հասնելու համար:
Լուսանկարը` Մեդիամաքս
Երկրպագուներն արտակարգ էին, տնային հանդիպումները շատ լավ մթնոլորտում են անցնում: Ամառվանից սկսած նրանք աջակցում են մեզ:
Ուրախ ենք, որ կարողացանք կատարել մեր առաջադրանքն ու հաղթել Ալբանիային: Լավ շանսեր ունենք հաջորդ փուլ դուրս գալու:
Արագատ Աբրամյան
Մենք թիմային խաղ ցույց տվեցինք, կարեւորն այն է, որ հաղթեցինք: Շատ ուրախ եմ, որ Հայաստանի հավաքականի կազմում անցկացրի առաջին հանդիպումս, շատ հանգիստ էի զգում: Վաղուց այսպիսի բարձր մակարդակի հանդիպում չէի ունեցել, հետագայում կկարողանամ ավելի լավ ելույթ ունենալ:
Մենք պարզապես խաղընկերներ չենք, շփվում ենք դաշտից դուրս, մտերիմ ենք, դրա համար էլ հանդիպումների ժամանակ իրար լավ ենք հասկանում:

Լուսանկարը` Մեդիամաքս
Լուկաս Ֆիշեր
Մենք շատ լավ խաղացինք: Նախորդ տարի հանդիպել էինք Ալբանիային ու լավ էինք ճանաչում մրցակցին: Երկրպագուները պարզապես հիանալի էին: Կարծում եմ, որ խումբը հաղթահարելու հիանալի շանսեր ունենք:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: