Փետրվարի 9-25-ը Հարավային Կորեայում կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանի առաջին ուղեգիրն ապահովել է դահուկորդ Սերգեյ Միքայելյանը:
Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանն ասել է, որ թեեւ մասնակիցների անունները հրապարակվելու են հունվարի 20-ին, Միքայելյանն արդեն հավաքել է անհրաժեշտ միավորների քանակը:
«Սերգեյը ծնկի հոդի վնասվաք ուներ, վերականգնողական փուլ է անցնում հիմա, ցանկություն ունի մինչեւ Օլիմպիական խաղերը վարկանշային մրցաշարում հանդես գալ: Սակայն այդ հարցը կքննարկենք բժիշկների ու մարզչի հետ, նոր որոշում կկայացնենք»,- նշել է Սարգսյանը:
Պարալիմպիկ խաղերում էլ իր մասնակցությունն ապահովել է լեռնադահուկորդ Սասուն Հակոբյանը: Պարալիմպիկ խաղերը կայանալու են մարտի 9-18-ը:




















