Փետրվար 20, 2026
142 դիտում

«Նոա»-ն տարվա մեկնարկն ազդարարեց «ԱԶ Ալկմար»-ի նկատմամբ 1:0 հաշվով հաղթանակով


Լուսանկարը` FC Noah

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure


Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնը լրջորեն էր մոտեցել այս տարվա առաջին պաշտոնական ֆուտբոլային հանդիպմանը։

Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր «Նոա»-ն Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆում ընդունում էր «ԱԶ Ալկմար»-ին։ Տրիբունաները պատրաստ էին հայ-նիդերլանդական դիմակայությանը, «Նոա»-ն էլ արեց հնարավորը նրանց ուրախացնելու համար։

Լուսանկարը` Photolure

Մրցակիցն ավելի լավ տեսք ուներ հանդիպման մեկնարկում, բայց աստիճանաբար ճնշումը թուլացրեց։ Առաջին լուրջ հարվածը 21-րդ րոպեին էր, երբ Գուստավո Սանգարեի հարվածից հետո դարպասապահ Յերուն Զուտը գնդակը դուրս բերեց անկյունային, որի իրացումից հետո նպաստավոր դիրքում էր հայտնվել Նարդին Մուլահուսեյնովիչը։


Սանդրո Պերկովիչի սաներին հաջողվեց առաջին խաղակեսի միջնամասում հավասարեցնել խաղն ու որոշ դրվագներում նախաձեռնությունը վերցնել իրենց ձեռքը։ Առաջին կեսի ամենավտանգավոր պահը վերջին րոպեներին էր, երբ Մուլուահուսեյնովիչը գլխով հարված կատարեց, բայց դարպասապահ փրկեց իր թիմին։


 «ԱԶ Ալկմար»-ը հարձակման գծում սուր ու ստեղծագործական չէր, իսկ «Նոա»-ի պաշտպանները հուսալի էին գործում։

Լուսանկարը` Photolure

Երբ հարձակվողները չկարողացան գրավել մրցակցի դարպասը, ընդմիջումից հետո դա արեց թիմի ավագը։ Պաշտպան Հովհաննես Համբարձումյանը գեղեցիկ հարվածով բացեց հանդիպման հաշիվը՝ 1:0: Գոլից մի քանի րոպե անց նա փոխարինվեց, մարզիչը 35-ամյա ֆուտբոլիստին հանգստանալու հնարավորություն տվեց։


 59-րդ րոպեին հարմար դիրքում էր հայտնվել Տրոյ Պարոտը, բայց «Նոա-ի բախտը բերեց, հարձակվողը դիպուկ չէր։ Վերջին րոպեներին «ԱԶ Ալկմար»-ը կարող էր աչքի ընկնել, բայց դարպասաձողը փրկեց «Նոա»-ին։

 

Հանդիպման հաշիվն այդպես էլ չփոխվեց, ու հայկական ակումբը տարվա մեկնարկն ազդարարեց կարեւոր հաղթանակով։

Մեր ընտրանին