Եվրոպայի բասկետբոլի 2021 թվականի առաջնության նախընտրական առաջին փուլում Հայաստանի ազգային հավաքականը մեկնարկելու է այս տարվա նոյեմբերի 23-ին:
Այդ օրը հայ բասկետբոլիստները հյուրընկալվելու են Ալբանիային, իսկ երեք օր անց սեփական հարկի տակ ընդունելու են Դանիային:
2018-ի փետրվարի 25-ին կայանալու են Հայաստան-Ալբանիա, իսկ հունիսի 28-ին՝
Դանիա-Հայաստան հանդիպումները, հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
ԵԱ-ի հաջորդ փուլի ուղեգիր են նվաճելու ենթախմբերում 1-ին հորիզոնականները գրաված թիմերը եւ 2-րդ տեղում հայտնված լավագույն ցուցանիշը ունեցող հավաքականը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: