Սեպտեմբեր 16, 2024
14321 դիտում

Ունիվերսիադա. Արթուր Թովմասյանն օղակների վարժության հաղթողն է


Լուսանկարը` Մեդիամաքս


Թայպեում շարունակվող Ունիվերսիադայում հայ մարմնամարզիկները մեդալ են նվաճել:

Արթուր Թովմասյանը օղակների վրա վարժությունում ոսկե մեդալ է նվաճել ու կրկնել 2015 թվականի Հարավային Կորեայի խաղերի հաջողությունը:

Թայպեում նա վաստակել է 15.02 միավոր ու առաջին տեղը զբաղեցրել: 2-րդ տեղը գրավել է թուրք Իբրահիմ Չոլակը 14.958 միավորով:

Թովմասյանն օղակների վարժությունում որակավորման փուլը հաղթահարել է որպես պահեստային: Սակայն եզրափակիչ անցած մյուս հայ մարմնամարզիկը՝ Արթուր Դավթյանը, հրաժարվել է մասնակցությունից հօգուտ իր թիմակցի: Թովմասյանն արդարացրել է սպասելիքներն ու 1-ինը դարձել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին