Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականն այսօր մեկնել է Սարաեւո:
Նիկշա Բավցեւիչի սաներն օգոստոսի 9-ին Աշխարհի առաջնության ընտրական փուլում ուժերն են չափելու Բոսնիա եւ Հերցեգովինայի ընտրանու հետ:
Ինչպես հայտնում է բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մրցավայր են մեկնել Ամիրան Ամիրխանովը, Քրիս Յանկու Օսկիյանը, Կարեն Չիվիչյանը, Ռայան Բոաթրայթը, Ալբերտ Թադեւոսյանը, Ալլան Հեսսը, Արտյոմ Թավակալյանը, Արկադի Մկրտիչյանը, Անդրանիկ Չրաբաշը, Արարատ Քոչինյանը եւ Լուկաս Ֆիշերը:
Հայաստանի հավաքականն ընտրական A խմբի առաջատարն է՝ իր հաշվին ունենալով երկու հաղթանակ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: