Հուլիս 21, 2025
7948 դիտում

2024 ու 2028 թթ. ՕԽ անցկացվելու են Փարիզում ու Լոս Անջելեսում


Լուսանկարը` Մեդիամաքս


Միջազգային Օլիմպիական կոմիտեն հաստատել է 2024 ու 2028 թթ. Օլիմպիական խաղերն ընդունող քաղաքների անունները:

Խաղերն ընդունելու են Փարիզն ու Լոս Անջելեսը, սակայն դեռ հայտնի չէ, թե ով է առաջինը կազմակերպելու Օլիմպիադան: Քաղաքներն իրենք պետք է որոշեն անցկացման հաջորդականությունը:

Վերջնական որոշումը պարզ կլինի սեպտեմբերի 13-ին Լիմայում կայանալիք ՄՕԿ-ի 131-րդ կոնգրեսի ժամանակ:

Փարիզն ու Լոս Անջելեսն արդեն 2-ական անգամ խաղեր անցկացրել են, Փարիզը՝ 1900 ու 1920-ական թթ. իսկ Լոս Անջելեսը՝ 1932 ու 1984: Վերջին խաղերը ԽՍՀՄ-ը բոյկոտել էր ու չմասնակցեց, իրենց դրսեւորելու հնարավարությունից զրկվել էին նաեւ հայ մարզիկները:

Իսկ 2020-ի Օլիմպիական խաղերն անցկացվելու են Տոկիոյում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին