Մայիսի 17-21-ը Սանկտ-Պետերբուրգում կայանալու է Դետյատինի Գավաթի խաղարկությունը: Հայաստանը ներկայացնելու են 3 մարմնամարզիկներ:
Հայկ Նազարյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնելու Արթուր Ավետիսյանը, Ժորա Սմբատյանն ու Գագիկ Խաչիկյանը:
Սմբատյանն ու Խաչիկյանը հանդես են գալու երիտասարդների բազմամարտում: Հենց նրանք են ձգտելու ձեռք բերել 2018 թվականին Արգենտինայում կայնալիք պատանեկան Օլիմպիական խաղերի ուղեգրեր: Նմանատիպ մրցաշարերում մարմնամարզիկներն աշխատելու են փորձ ձեռք բերել վարկանշային մրցաշարերից առաջ:
Իսկ 2016-ի երիտասարդների ԵԱ-ի արծաթե մեդալակիր Ավետիսյանը մրցելու է մեծահասակների բազմամարտում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: