Օստրավա քաղաքում մեկնարկած գեղասահքի Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկներից առաջինը պայքարի մեջ է մտել Անաստասիա Գալուստյանը:
Կարճ ծրագրում հայ գեղասահորդուհին 56.40 միավորով 10-րդ տեղում է: Նա հանդես կգա նաեւ ազատ ծրագրում:
Հայաստանի թիմի կազմում ընդգրկված են նաեւՍլավիկ Հայրապետյանը եւ Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը:
Օստրավան առաջին անգամն է ընդունում Եվրոպայի առաջնությունը: Մրցաշարն ընթանալու է Ostravar արենայում, որտեղ 2015-ին կայացել է հոկեյի Աշխարհի առաջնությունը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: