Սեպտեմբեր 09, 2025
3421 դիտում

Մուսասի. Բելֆորտի հետ մենամարտում կփորձեմ հաղթել հենց մեկնարկում


Լուսանկարը` Facebook


Հոլանդիան ներկայացնող հայազգի մարզիկ Գեղարդ Մուսասին կարծում է, որ հոկտեմբերի 8-ի մենամարտում իրեն այդքան էլ ուժեղ մրցակից չի բաժին ընկել:

Մուսասիի խոսքով, բրազիլացի Վիտորե Բելֆորտն այժմ կորցրել է իր որակները:

«Հաղթանակն ինձ ոչինչ էլ չի տա: Նա վարկանշային աղյուսակի 5-րդ համարն է, իսկ ես՝ 9-րդը: Շատերն ինձ են ֆավորիտ համարում, թեեւ նա ավելի բարձր հորիզոնականում է»,- մենամարտից առաջ խոստովանել է խառը մարտարվեստների մարզիկը:

Մուսասին հույս ունի հաղթանակի շնորհիվ ավելի լավ տեղ զբաղեցնել: Իսկ որ մենամարտի ելքը կարողանալու է լուծել առաջին 2 ռաունդների ընթացքում, գրեթե, չի կասկածում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին