Մայիս 08, 2025
6100 դիտում

Գեղարդ Մուսասին համոզված է, որ հաղթելու է Յուրայ Հոլլին


Լուսանկարը` http://www.foxsports.com


Խառը մարտարվեստների մարզիկ Գեղարդ Մուսասին սեպտեմբերի 26-ին ճապոնական UFC մրցաշարում ուժերն է չափելու Յուրայ Հոլլի հետ:

«Ես ցանկանում եմ այս մենամարտից հետո արդեն ավելի լավ մրցակիցների հանդիպել: 100 տոկոսով համոզված եմ, որ այս մենամարտի հաղթողը ես եմ լինելու: Դրանից հետո էլ ցանկանում եմ ուժերս չափել Մայքլ Բիսպինգի, Վիտոր Բելֆորտի կամ էլ Անդերսոն Սիլվայի հետ»,- խոստովանել է հայ մարզիկը:

Հոլլիի հետ մենամարտում, ըստ նրա, ինքը պետք է հաղթանակի հասնի ժամանակից շուտ, գործի ագրեսիվ ու մրցակցին ոչ մի հնարավորություն չտա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին