Երեկոյան «Ինտեր»-ն իր երկրպագուներին անմոռանալի երեկո է նվիրել ու սեփական հարկի տակ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչում 4:3 հաշվով հաղթել «Բարսելոնա»-ին:
Թիմի կազմում գոլերը խփել են Լաուտարո Մարտինեսը, Հաքան Չալհանօղլուն, Ֆրանչեսկո Աչերբին ու Դավիդե Ֆրատեզին:
Հաղթանակից հետո Սիմոնե Ինձագին նախ շնորհավորել է «Բարսելոնա»-ին, որն անչափ ուժեղ թիմ է ու նրան գերազանցելու համար «Ինտեր»-ը սուպեր թիմի է վերածվել:
«Տղաները երկու ծանր հանդիպում են անցկացրել, որպեսզի դուրս գան եզրափակիչ: Շատ հպարտ եմ, որ նրանք ներդրեցին ողջ ուժերը: Պահեստայիններն էլ արտակարգ էին, նրանք պահեցին հանդիպման բարձր տեմպն ու արժանի էին մեր երկրպագուների ներկայությամբ նման հաղթանակի հասնել: Որոշակի փոփոխություններ էի կատարել, որոնք օգնեցին հավատալ մեր ուժերին ու կասեցնել նման ուժեղ մրցակցի: Բոլոր դժվարությունները հոգով ենք հաղթահարել»,- ասել է մարզիչը:
Նա գտնում է, որ նույն բարձր մակարդակով էլ պետք է ավարտեն Իտալիայի առաջնությունն ու մոտենան մայիսի 31-ին Մյունխենում կայանալիք եզրափակչին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: