Համահայկական խաղերում կայացել են բոլոր եզրափակիչներն ու հայտնի դարձել հաղթողները: Վերջին եզրափակչում երեկ «Դինամո» մարզադահլիճում չեմպիոնի կոչումն են վիճարկել Մոսկվայի ու Սոչիի բասկետբոլի թիմերը:
Սոչիի բասկետբոլիստները կրկին բարձրության վրա են եղել ու հերթական հանդիպումն ավարտել հաղթանակով: Մոսկվայի թիմը, որը համալրված է Հայաստանի մինչեւ 20 տարեկանների ընտրանու խաղացողներով, զիջել է 68:89 հաշվով:
Իսկ 3-րդ տեղի համար խաղում էլ ուժեղ են եղել Գլենդելի բասկետբոլիստները: Նրանք 101:78 հաշվով առավելության են հասել Արթիկի նկատմամբ:
Բասկետբոլի տղամարդկանց մրցաշարին մասնակցել են 39 թիմեր: Հանդիպումներն ընթացել են ԵՊՀ-ի, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանների ու «Դինամո» մարզադահլիճներում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: