Համահայկական 6-րդ խաղերում երեկ ավարտվել է վոլեյբոլի մրցաշարը:
Տղամարդկանց պայքարում երրորդ տեղի համար խաղում ուժերն են չափել Ստեփանակերտի ու Պիրեյի թիմերը: Արցախցիները կարողացել են բոլոր երեք մրցափուլերում էլ հաղթանակ տանել ու նվաճել Համահայկական խաղերի բրոնզե մեդալները:
Եզրափակչում էլ հանդիպել են Երեւանն ու Մեծամորը: Այստեղ էլ առավելություն են ունեցել երեւանցիները, որոնք շահել են երեք մրցափուլերն ու դարձել հաղթողներ:
Կանանց պայքարում ոսկե մեդալների արժանացել են Չալթրի վոլեյբոլիստուհիները, նրանք 3:0 հաշվով հաղթել են Երեւանին: Իսկ երրորդ տեղի համար պայքարում Սիսիանը 3:2 հաշվով ուժեղ է եղել Բիթլիսից:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: