Ապրիլի 22-26-ը Երեւանում է լինելու UFC-ի վարկածով Աշխարհի չեմպիոն Ռոնդա Ռոուզին:
Ինչպես Mediamax Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ռոուզիի մարզիչ Մարտին Բերբերյանը, Հայաստան գալու նախաձեռնությունը պատկանում է հենց մարզուհուն:
«Նախաձեռնությունն իրենն էր, ու մեր թիմի հետ համաձայնեցնելով որոշվեց, որ Ռոնդայի հետ Երեւան կգա նաեւ գլխավոր մարզիչ Էդմոնդ Թարվերդյանը: Նրանց կմիանան նաեւ այլ մարզիկներ, սակայն դեռ անունները հստակեցնում ենք»,- ասել է Բերբերյանը:
Ռոուզիի այցի նպատակն է հարգել Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը ու ներկա գտնվել Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: