Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն աչքի էր ընկնում դեռ պատանի տարիքում, որին հայտնի մասնագետները խոստումնալից ապագա էին կանխատեսում:
Mediamax Sport-ի «Մեկ կադրում» շարքում այս անգամ Հայաստանի ու Համաշխարհային Օլիմպիադայի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հետ վերհիշել ենք տարիներ առաջ կայացած նրանց պարտիայի մասին:
«2005 թվականին են արված այս լուսանկարները, երբ մասնակցում էի Լոզան-օփենին: Ես ուրիշ մրցաշարում էի խաղում, Կարլսենն՝ ուրիշ:
Լուսանկարը` kosteniuk.com
Մրցաշարերում երբեմն օրվա ավարտին՝ ընթրիքից հետո, շախմատիստներով հավաքվում ենք ու մի քիչ ցրվելու համար ընկերական բլից-պարտիաներ ենք անցկացնում:
Սա այդ դեպքերից է: Խաղում ենք երկուսը երկուսի դեմ, ինչն ընդունված է մեզ մոտ: Ամեն մեկս մի քայլ ենք անում, դիմացի զույգը եւս խաղում է նույն ձեւով»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: