Ապրիլ 30, 2024
exclusive
38634 դիտում

Մեկ Կադրում. Արսեն Ջուլֆալակյանի Օլիմպիական հուզիչ պարգեւատրումը


Լուսանկարը` zimbio.com

Լուսանկարը` reporter.livejournal.com

Լուսանկարը` zimbio.com


Արսեն Ջուլֆալակյանն իր երկարատեւ ու հաջող կարիերայի ընթացքում մեկ անգամ չէ, որ ուրախացրել է հայ մարզասերներին:

Մեդալներ Աշխարհի, Եվրոպայի առաջնություններից ու Օլիմպիական խաղերից: 2012-ին Լոնդոնում նա հասավ մինչեւ եզրափակիչ ու արժանացավ արծաթե մեդալի:

Mediamax Sport«Մեկ կադրում» շարքում ներկայացնում է հունահռոմեական ըմբիշի պարգեւատրման արարողութունը:

Օլիմպիական խաղերում եզրափակիչ հասնելն ու արծաթե մեդալ նվաճելը հավասարազոր է մահվան: Ոսկուց ընդամենը մեկ քայլ է քեզ բաժանում ու թվում է չափազանց մոտ ես այն քոնը դարձնելու համար:

2012-ի օգոստոսի 5-ին Ջուլֆալակյանի կարիերայի ամենակարեւոր եզրափակիչն էր, մրցակիցը՝ ռուս Ռոման Վլասովը: Ցավոք, մեր ըմբիշը չկարողացավ հաղթել ու արծաթե մեդալակիր դարձավ:

Պարգեւատրման արարողությանը նա չափազանց տխուր էր ներկայացել ու չէր կարողանում զսպել արցունքները: Վլասովն անգամ պատվոհարթակին Արսենի ականջին ինչ-որ բան շշնջաց, ինչի մասին հետո պատմել է մեր ըմբիշը:

«Շատ եմ ափսոսում, որ պարտվեցի, բայց էլ ոչինչ փոխել չի լինի: Պատվոհարթակին Վլասովն ականջիս ասաց, որ ես ամենաուժեղն եմ: Օլիմպիական խաղերին շատ-շատ յուրահատուկ էի պատրաստվել ու մեդալ նվաճելու անսահման մեծ ցանկություն ունեի: Չեմ կարող ասել` ինչ կլիներ ինձ հետ, եթե չկարողանայի այն նվաճել»,- անկեղծացել էր նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին