Մայիս 05, 2024
4287 դիտում

Վահրամ Մկրտչյան. Մեր բակի ֆուտբոլը



Սովորաբար, քուչի ֆուտբոլ խաղալուց, դարպասին կանգնում ա տղերքից ամենաչաղը, բայց  մեր քուչի պարագայում  կանգնում էի ես։ Ամեն ինչ սկսվեց նրանից, որ մեր բակ  հյուրընկալվել էին ուրիշ բակի տղաներ՝  գրազ էր, պարտվող թիմը պատիվ էր տալու սառը թարխունի լիմոնադ  ու կամպյուտրանոցում 1 ժամ Sony խաղալ (կամպյուտրանոցն էլ լրիվ ուրիշ պատմություն ա)։  Ես ֆուտբոլ չէի սիրում,  ուղղակի գնացել էի դաշտ տղերքին բալետ անելու, ու ոնց էր ստացվել՝  մեր վռոն չկար, մոր հետ գյուղ էր գնացել՝ տատիկին հյուր,  ու էդ ժամանակ,  չգիտեմ խի, տղերքը սկսեցին ինձ համոզել, որ վռո խաղամ.

 - Հորս արև, եթե գռազը  կրվենք,  մենք ենք տեր, դու էնքանա որ կանգնի, պառաժենի չտան։

Նախապես պայմանավորվեցինք՝ խաղում ենք 10-ից,  դաշտի մի կողմում պատ կար, պատին կպավ՝ դուրս չի, իսկ հակառակ կոմից ասֆալտի տակից ծլած խոտերից աուդ ա,  վռոն մեջ չի, գոլերը այ էս ներկած տռուբից մինչև  այ էս  պելե գրածի Ե տառնա, եթե խաղը երկարի, խաղում ենք միինչև  մութն ընկի, գնդակը չերևա,  ու, հորս արև  ինադու խփել չլինի։

Ու սկսեցինք,  խաղն ավարտվեց մեր հաղթանակով՝ 10։4 ,  ու էդ օրվանից ես դարձա մեր քուչի վռոն։ Ժամանակի ընթացքում պարզվեց՝ ինձ հավասարը չունեմ,  հետո տղերքի հորդորով գնացի ֆուտբոլի,  հիշողություններիս մեջ տպավորվեց իմ առաջին պարապմունքը, որը հեռու չէր իմ առաջին  խաղացած խաղից , սև կոշիկ, սև շալվար,  սև սառոչկա ու հատիկավոր չոլկա՝ կենտ թվով։ 

Քուչի ֆուտբոլից մինչև  պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ ու հոբբի,  խաղում եմ, որպես դարպասապահ։ Դա իմ տարերքն է։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին