Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը կարող է գլխավորել գերմանական, չեխական, ռուսական կամ էլ ուկրաինական ակումբ:
Այս մասին Մեդիամաքս-ի հետ զրույցում ասել է մարզչի գործակալ, Sport Talent Agency գործակալության տնօրեն Արկադի Վասիլյանը:
«Մենք բանակցություններ ենք վարում նաեւ ասիական, արաբական եւ եվրոպական այլ երկրների ակումբների հետ: Առայժմ ոչինչ հստակ չէ, միայն կարող եմ ասել, որ Մինասյանի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է»,- նշել է Վասիլյանը:
Աղբյուրը` http://www.transfermarkt.co.uk:
Գործակալն ընդգծել է, որ իրենք չեն շտապում, մանրամասն քննարկելու են բոլոր առաջարկները, նոր միայն որոշում կայացնելու:
«Վարդան Մինասյանը Եվրոպայում հայտնի մասնագետ է, ու շատերն են հիացած նրա մարզչական կարողություններով: Նա կարող է մարզել ցանկացած բարձրակարգ թիմ», - նշել է գործակալը:
Վասիլյանի խոսքով, Մինասյանի կարեւոր պահանջներն այն են, որ ակումբը հանդես գա բարձրագույն խմբում ու հաճախակի հանդիպումներ անցկացնի:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: